19:27  ,  16 փետրվարի, 2020

ԵԱ․ Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց  գերմանացի Լարս Շեֆլեի հետ եւ պարտություն կրեց 2։7 հաշվով՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հետագա հնարավորությունից։

Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներ կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար։

61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար կմրցի հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ։

92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ։

125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար կպայքարի ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում