17:25  ,  16 փետրվարի, 2020

«Արարատը» պարտվեց Մոսկվայի «Սպարտակին» (ֆոտո)

Սոչիում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» ստուգողական խաղում մրցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ եւ պարտություն է կրել 1։3 հաշվով։

Հայկական թիմի կազմում միակ գոլը խփել է Վեսլեն Ժունիորը, որն առաջին խաղակեսում հավասարեցրել է հաշիվը։ Սակայն երկրորդ խաղակեսում «Սպարտակը» երկու գոլ է խփել եւ հասել հաղթանակի։ 

Սա «Արարատի» վերջին հանդիպումն էր այս հավաքի ծրագրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով