16:18  +04,  16 փետրվարի, 2020

NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի Կոբի Բրայանտի պատվին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի լեգենդար բասկետբոլիստ, ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Կոբի Բրայանտի պատվին, հայտնում է NBA-ի մամուլի ծառայությունը։

Կոբի Բրայանտն այդ մրցանակին արժանացել է չորս անգամ, ինչը ռեկորդ է։

Հիշեցնենք, որ 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր Ջիաննայի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 7-ին Լոս Անջելեսի մոտ գտնվող Կորոնա դել Մարի Pacific View գերեզմանոցում։ Մամուլն այդ մասին իմացել էր մի քանի օր անց։ Ընտանիքի որոշումն է եղել անցկացնել փակ հուղարկավորություն։

Հրաժեշտի արարողություն նախատեսված է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Սթեյփլս» մարզապալատում, որտեղ հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ