01:38  ,  16 փետրվարի, 2020

«Ռոման» պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ Բերգամոյում մրցեց «Ատալանտայի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն օգտվեց մրցակցի սխալից եւ գրավեց «Ատալանտայի» դարպասը։

Սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան 9 րոպեում առաջ անցնել հաշվի մեջ՝ հասնելով կամային հաղթանակի։ 50-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Խոսե Պալոմինոն, 59-րդ րոպեին՝ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից մեկ րոպե առաջ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 27-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

«Ատալանտան» 45 միավորով չորրորդն է, «Ռոման» ունի 39 միավոր եւ 5-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 2։1 (տեսանյութ)

Խոսե Պալոմինո, 50, Մարիո Պաշալիչ, 59 - Էդին Ջեկո, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով