22:44  ,  15 փետրվարի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։ Պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Ատալանտայի» հետ դիմակայությունում մեկնարկային կազմ է ընդգրկել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Պաու Լոպեսզ, Բրունու Պերես, Ֆասիո, Սմոլինգ, Սպինացոլա, Մանչինի, Պելեգրինի, Պերոտի, Մխիթարյան, Կլույվերտ, Ջեկո։

«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Առաջին շրջանում «Ռոման» «Ատալանտային» պարտվել է 0։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում