22:23  ,  15 փետրվարի, 2020

ՊՍԺ-ի սենսացիոն ոչ ոքին հետնապահի հետ խաղում՝ 4։4 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց հետնապահներից «Ամիենին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 4։4 հաշվով։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջին խաղակեսում պարտվեց 0։3 հաշվով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ չորս գոլ խփել։

ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Նիանզու Կուասին։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։

Դաշտի տերերը պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Սերու Գիրասին։

ՊՍԺ-ն 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մարսելը» 24 խաղից հետո ունի 49 միավոր։ «Ամիենը» նախավերջինն է՝ 21 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ամիեն» - ՊՍԺ՝ 4։4 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 5, 90+1, Գաել Կակուտա, 29, Ֆուսեյնի Դիաբատե, 40 – Անդեր Էրերա, 45, Նիանզու Կուասի, 60, 65, Մաուրո Իկարդի, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով