21:34  ,  15 փետրվարի, 2020

«Արարատը» չի հաղթել «Ֆորտե Տագանրոգին» (ֆոտո)

Երեւանի «Արարատը» Սոչիում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Ֆորտե Տագանրոգի» հետ:

«Արարատը» հանդես է եկել փորձարարական կազմով։ Գրանցվել է ոչ ոքի 3:3 հաշվով: «Արարատի» կազմում գոլի են հեղինակ են դարձել Դմիտրի Ռիժովը, Դավիթ Արշակյանը և Ռամազան Իսաևը:

Փետրվարի 16-ին «Արարատը» կանցկացնի վերջին ընկերական հանդիպումն այս հավաքի ծրագրով՝ մրցելով Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում