20:55  ,  15 փետրվարի, 2020

«Բարսելոնան» ուժեղ էր «Խետաֆեից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը 80 հազար 409 երկրպագուների ներկայությամբ մրցեց «Խետաֆեի» հետ։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

22-րդ րոպեին լուրջ վնասվածք ստացավ «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան, որը փոխարինվեց։

33-րդ րոպեին հաշիվը բացեց կատալոնական թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որին գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ 6 րոպե անց իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

66-րդ րոպեին «Խետաֆեն» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի սխալից հետո գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը գրավեց իսպանացի հարձակվող Ռոդրիգես Անխելը։

«Բարսելոնան» 52 միավորով հավասարվեց առաջատար «Ռեալին», որն այս տուրում փետրվարի 16-ին կընդունի «Սելտային»։ «Խետաֆեն» 42 միավորով երրորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 2։1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 33, Սերխի Ռոբերտո, 39 - Ռոդրիգես Անխել, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում