12:13  ,  15 փետրվարի, 2020

Նեյմար. «Բորուսիայի» դեմ դժվար հանդիպումներ են սպասվում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիայի» դեմ առաջիկա հանդիպումների մասին:

«Մենք գիտենք, որ «Բորուսիան» շատ դժվար մրցակից է: Այդ թիմում հանդես են գալիս բարձրակարգ խաղացողներ, որոնք միայն հաղթելու համար են խաղադաշտ դուրս գալու:

«Բորուսիայի» կազմից կառանձնացնեմ Ջեյդոն Սանչոյին: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, սակայն կարողանում է փոխել հանդիպումների ընթացքը: Ես հիանում եմ նրա խաղով»,- 28-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Get Football News Germany-ն:

Նշենք, որ ՊՍԺ - «Բորուսիա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում