01:37  ,  15 փետրվարի, 2020

«Մոնակոն» դժվարությամբ հաղթեց «Մոնպելյեին»

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալեց «Մոնպելյեին», որը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ նվազագույն հաշվով պարտություն կրեց:

52-րդ րոպեին «Մոնակոյի» միակ գոլի հեղինակ դարձավ ալժիրցի հարձակվող Իսլամ Սլիմանին:

Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մոնակոն» այժմ 38 միավորով 5-րդ տեղում է: «Մոնպելյեն» 6-րդն է՝ 37 միավորով:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մոնակո» - «Մոնպելյե»՝ 1:0

Իսլամ Սլիմանի, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով