01:22  ,  15 փետրվարի, 2020

«Բորուսիայի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեհ պաշտպան Լուկաս Պիշչեկը: 49-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 54-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խփեց «Բորուսիայի» երրորդ գոլը, իսկ 74-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն ամրագրեց վերջնական հաշիվը՝ 4:0:

Այժմ «Բորուսիան» ունի 42 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Առաջատարը «Բավարիան» է 43 միավորով, սակայն մյունխենյան թիմը 1 հանդիպում պակաս է անցկացրել «Բորուսիայից»:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բորուսիա» - «Այնտրախտ»՝ 4:0

Լուկաս Պիշչեկ, 33, Ջեյդոն Սանչո, 49, Էրլինգ Հոլանդ, 54, Ռաֆայել Գերեյրու, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով