21:45  ,  14 փետրվարի, 2020

Մխիթարյանը Հռոմում աջակցել է հայ ըմբիշներին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

31-ամյա կիսապաշտպանը տրիբունայից աջակցել է մրցագորգ դուրս եկած հայ ըմբիշներին՝ Միհրան Ջաբուրյանին, Արման Ավագյանին, Վալոդյանը Ֆրանգուլյանին, Գևորգ Մխեյանին և Սարգիս Հովսեփյան:

Քառորդ եզրափակիչ դուրս եկած 79 կգ քաշային Արման Ավագյանը 4:8 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրաիլ Հասանովին: Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:5 հաշվով հաղթել էր մոլդովացի Գեորգի Պասկալովին: Վալոդյանը Ֆրանգուլյանը (65 կգ) որակավորման փուլում 3:1 հաշվով սլովակ Դավիդ Հաբատին հաղթելուց հետո, 1/8 եզրափակիչում պարտվեց լեհ Քրիստոֆ Բյենկովսկու(1:4): Գեւորգ Մխեյանը (70 կգ) մեկնարկում պարտվեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15)։ 97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը (97 կգ) մեկնարկում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին (0:5)։ 

57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0):

View this post on Instagram

A post shared by Kamo Unanyan (@kamo_unanyan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս