21:04  ,  14 փետրվարի, 2020

«Լոռին» նվազագույն հաշվով պարտվեց «Լոկոմոտիվի» երկրորդ թիմին

Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Վանաձորի «Լոռին» ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմի հետ: 

Հայկական ակումբը պարտություն կրեց նվազագույն՝ 0:1 հաշվով: 

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան դաշտ էր դուրս բերել հետեւյալ կազմը․ Վարդան Շահատունի, Ջիաննի, Տոդե Ջակովիչ, Ալեքսանդր Յեուլե, Քրիստիան Խիմենես, Խուլիան Մենդոսա, Յերայ Խիմենես, Ռոբերտ Մինասյան, Արման Մկրտչյան, Վահագն Ահվազյան, Դավիթ Ղանդիլյան:

Հաջորդ հանդիպումը «Լոռին» կանցկացնի փետրվարի 16-ին։ Մրցակիցը կլինի Դանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Ֆրեմադ Ամագերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում