20:47  ,  14 փետրվարի, 2020

Պելե. Ինձ լավ եմ զգում, ցանկանում եմ միշտ մնալ ակտիվ

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն խոսել է իր առողջական խնդիրների մասին և հայտնել, որ առաջիկայում նկարահանվելու է դոկումենտալ ֆիլմում:

«Շնորհակալ եմ արձագանքների համար: Ինձ արդեն լավ եմ զգում: Այս տարի կլրանա իմ 80 ամյակը, սակայն ցանկանում եմ միշտ մնալ ակտիվ: Յուրաքանչյուրի կյանքում լինում են լավ և վատ օրեր:

Նախորդ շաբաթ հանդիպել եմ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել նկարահանվել դոկումենտալ ֆիլմում»,- Պելեի խոսքը փոխանցում է Japan Times-ը:

Ավելի վաղ Պելեի որդին հայտարարել էր, որ հայրը առողջական խնդիրներ ունի և դժվարությամբ է քայլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English