19:57  ,  14 փետրվարի, 2020

ԵԱ. Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0):

Առաջին մրցումային օրվա Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվեցին: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 79 կգ քաշային Արման Ավագյանը 4:8 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրաիլ Հասանովին: Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:5 հաշվով հաղթել էր մոլդովացի Գեորգի Պասկալովին: Վալոդյանը Ֆրանգուլյանը (65 կգ) որակավորման փուլում 3:1 հաշվով սլովակ Դավիդ Հաբատին հաղթելուց հետո, 1/8 եզրափակիչում պարտվեց լեհ Քրիստոֆ Բյենկովսկու(1:4): Գեւորգ Մխեյանը (70 կգ) մեկնարկում պարտվեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15)։ 97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը (97 կգ) մեկնարկում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին (0:5)։

Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնի Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), ինչպես նաեւ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English