19:42  ,  14 փետրվարի, 2020

Վալվերդեն չի ցանկանում աշխատել Պրեմյեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբ գլխավորելու հնարավորության մասին:

«Ինձ հաճախ են հարցնում՝ արյո՞ք ես կցանկանամ աշխատել Պրեմյեր լիգայում: Ես պատասխանում եմ, որ կնախընտրեի տեղափոխվել Ավստրալիա:

Աշխատանքային կարիերան հավերժ շարունակվել չի կարող, և ես հիմա ցանկություն ունեմ ապրել անսովոր վայրերում»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2017-2020 թվականներին: Իսպանիայի չեմպիոնը Վալվերդեին պաշտոնանկ է արել այս տարվա հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English