16:47  ,  14 փետրվարի, 2020

ՀՖՖ-ն հավաքագրում է կամավորների

Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2020 թ. ընթացքում ներգրավելու նպատակով: 

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների, իսկ լավագույնս դրսևորվելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:

Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի ապրիլի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:

Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում