15:46  ,  14 փետրվարի, 2020

«Չելսին» մտադիր է վաճառել առնվազն 4 ֆուտբոլիստի

Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել առնվազն չորս խաղացողի, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Անգլիական ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագրերը հարձակողական կիսապաշտպաններ, բրազիլացի Վիլիանի, իսպանացի Պեդրոյի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ։

Ամենայն հավանականությամբ, ամռանը «Չելսիից» կհեռանա նաեւ Բելգիայի հավաքականի հարձակվող Միշի Բատշուային, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս, սակայն քիչ խաղաժամանակ է ստանում անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմում։ Այս մրցաշրջանում նա ոչ մի անգամ չի ընդգրկվել մեկնարկային կազմում։

Հիշեցնենք, որ «Չելսին» ձեռք է բերել Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշին, որը մրցաշրջանը կավարտի Ամստերդամի «Այաքսում» եւ լոնդոնյան թիմին կմիանա հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում