12:05  ,  14 փետրվարի, 2020

ԵԱ. Մեկնարկում են ազատ ոճի ըմբիշները

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-ին մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցում է ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով:

Առաջին մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 5 քաշային կարգերում՝ 57, 65, 70, 79 եւ 97 կգ:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկակացուցիչ Միհրան Ջաբուրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուի հետ:

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) որակավորման փուլում կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Հաբատի հետ:

70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը կմեկնարկի որակավորման փուլից: Մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Աղահուսեյն Մուստաֆաեւն է։

79 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Մոլդովան ներկայացնող Գեորգի Պասկալովի հետ:

97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեի հետ։

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարի մեջ կմտնի փետրվարի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում