12:43  ,  14 փետրվարի, 2020

Բուֆոն․«Յուվենտուս» վերադարձա նաեւ Ռոնալդուի հետ խաղալու հնարավորության համար

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դրվատանքով է խոսել թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Ռոնալդուն անհավանական է։ Անկեղծ խոստովանեմ, որ «Յուվենտուս» վերադարձա նաեւ Ռոնալդուի հետ մարզվելու եւ խաղալու հնարավորության համար։

Ես կարծում եմ, որ դեռ կարող եմ ամենաբարձր մակարդակի վրա խաղալ։ Այդ պատճառով եմ շարունակում կարիերաս։ Վերադարձը «Յուվենտուսի» նման ակումբ տալիս է ավելի մեծ մոտիվացիա։ Այսպիսի պայմանները դարձնում են ավելի պատասխանատու եւ վճռական»,- 42-ամյա Բուֆոնի խոսքը մեջբերում է Rai Sport-ը։

35-ամյա Ռոնալդուն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում