00:53  ,  14 փետրվարի, 2020

Հայաստանի հավաքականի դիմավորումը «Զվարթնոցում» (ուղիղ)

Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ փետրվարի 13-ին կեսգիշերն անց ժամանեց Հայաստան: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ թվով երկրպագուներ են հավաքվել դիմավորելու մեդալակիրներին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ երկու ոսկե, երկու բրոնզե: Ոսկե մեդալներ նվաճեցին 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը:

Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը թիմի հետ չի վերադարձել: Նա Հայաստան կվերադառնա մի քանի օր հետո: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությում հանդես եկած մյուս ըմբիշները՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեդալ չնվաճեցին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում