18:52  ,  13 փետրվարի, 2020

«Ուրարտուն» ստուգողական խաղում պարտվեց լիտվական թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Ուրարտուն» Կիպրոսում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվան ներկայացնող «Սուդուվայի» հետ:

Լիտվայի առաջնության նախորդ մրցաշրջանի 33 խաղերից 29-ում հաղթանակ տարած «Սուդուվան» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ: Լիտվական թիմի հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Թոմաս Սոլոմոնը:

Նշենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին խաղային շրջանից հետո «Ուրարտուն» 17 միավորով 8-րդ տեղում է: Առաջատարը «Լոռին» է՝ 28 միավորով:

«Ուրարտու» - «Սուդուվա»՝ 0:1

Թոմաս Սոլոմոն, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով