18:02  ,  13 փետրվարի, 2020

Եվրո-2022. Հայաստանի հավաքականի մրցակիցը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՈւԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ, որտեղ էլ կկայանա առաջին հանդիպումը։ 

Բուլղարիայի ֆուտզալի ընտրանին որակավորման փուլի 4-րդ խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ալբանիայի և Սան Մարինոյի հավաքականներին։ 

Հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8-ին և 15-ին: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբում պարտվեց Բելգիային, հաղթեց Չեռնոգորիային և ոչ ոքի խաղաց Շոտլանդիայի հետ: Հայաստանի հավաքականը 4 միավորով գրավեց երկրորդ տեղը և նվաճեց հիմնական խմբային փուլի ուղեգրի համար անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք։

Անցումային հանդիպումներին կմասնակցեն 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները։ Անցումային հանդիպումներում առավելության դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2022-ի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում