20:14  +04,  13 փետրվարի, 2020

Վալվերդե. Կարծում եմ՝ Լա Լիգայի չեմպիոն կդառնա «Ռեալը»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է իր պաշտոնանկության և Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին:

«Ես կարծում եմ, որ «Բարսելոնան» անարդար չի վարվել ինձ հետ: «Լիվերպուլից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայում, «Աթլետիկոյից» կրած պարտությունն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, սրանք ձախողումներ են, որոնք անտեսել չի կարելի: Այնուամենայնիվ, ցանկանում եմ փակել իմ կյանքի այդ էջը և այլևս չխոսել այդ թեմայի մասին:

Կարծում եմ՝ Լա Լիգայում չեմպիոն կդառնա «Ռեալը»: Այս մրցաշրջանում մադրիդյան ակումբը հզոր և կայուն ֆուտբոլ է ցուցադրում»,- 56-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2017-2020 թվականներին: Իսպանիայի չեմպիոնը Վալվերդեին պաշտոնանկ է արել այս տարվա հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ