Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամը պատմել է՝ ինչպես է իրեն զգում երեխայի ծննդից հետո:
«Զգում եմ, որ մայր դառնալն, իրոք, շատ կարևոր է կնոջ համար: Ցանկանում եմ երեխայիս համար լինել օրինակ, ցանկանում եմ, որ նա ձգտի կրկնել իմ հաջողությունները:
Հերոսների մասին իմ պատկերացումները փոխվել են: Այժմ հասկանում եմ, որ իսկական հերոսները մայրերն են»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է 38-ամյա Ուիլիամսը:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի ու Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկը լույսաշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում