17:35  ,  13 փետրվարի, 2020

Եվրո-2021. Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցները որակավորման փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում փետրվարի 13-ին տեղի ունեցավ կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջիկա առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կանանց Հայաստանի ֆուտզալի հավաքականն ընդգրկվել է երկրորդ խմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Նիդերլանդների ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ։

Հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-10-ը՝ Մոլդովայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում