17:03  +04,  13 փետրվարի, 2020

«Այաքսը» հաստատել է. Զիեշը կտեղափոխվի «Չելսի»

Հոլանդական «Այաքսի» և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», տեղեկացնում է «Այաքսի» մամուլի ծառայությունը:

26-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Այաքսում», իսկ հուլիսի 1-ին կմիանա «Չելսիին»: 

Զիեշի տեղափոխության դիմաց «Չելսին» կվճարի 40 միլիոն եվրո: Եւս 4 միլիոն եվրո «Այաքսը» կստանա բոնուսների տեսքով:

Հակիմ Զիեշն ընթացիկ մրցաշրջանում «Այաքսի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ