16:13  ,  13 փետրվարի, 2020

ՊՍԺ-ն տարեկան 50 միլիոն եվրո կառաջարկի Կիլիան Մբապեին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր կնքել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Փարիզյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, որպեսզի նա չտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է AS-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, այժմ Մբապեն ստանում է տարեկան 15 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Մբապեի տեղափոխության գործարքը կնքել 2021-ին՝ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 18 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում