23:19  ,  12 փետրվարի, 2020

ԵԱ. Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտը (ՈւՂԻՂ)

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է 97 կգ քաշայինների եզրափակիչը՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ:

Ալեքսանյանի մրցակիցը Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին է:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց Ֆինալդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (8:1):

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում