20:32  ,  12 փետրվարի, 2020

«Շիրակն» ընկերական խաղում հաղթեց «ԲՄԱ Խաբարովսկին» (ֆոտո)

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շիրակը» ստւգողական հանդիպում է անցկացրել ռուսական ազգային լիգան ներկայացնող «ԲՄԱ Խաբարովսկի» հետ:

«Շիրակը» հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Հայկական թիմի կազմից գոլերի հեղինակ են դարձել Ուռոշ Նենադովիչը և Վարդան Արզոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին խաղային շրջանից հետո «Շիրակը» 25 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում