19:12  ,  12 փետրվարի, 2020

Պետրոս Ավետիսյանն առաջին գոլն է խփել «Տոբոլի» կազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն առաջին գոլն է խփել ղազախական «Տոբոլի» կազմում:

«Տոբոլը» ընկերական խաղում 4:2 հաշվով հաղթանակ է տարել Կիևի «Դինամոյի» նկատմամբ: Պետրոս Ավետիսյանը խփել է իր թիմի չորրորդ գոլը:

Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Երևանի «Արարատ-Արմենիայից» «Տոբոլ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս