20:13  ,  12 փետրվարի, 2020

«Լիվերպուլի» ներկայացուցիչները միլանյան դերբիում հետևել են «Ինտերի» կիսապաշտպանի խաղին

Միլանի «Ինտերի» եւ Խորվաթիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը հայտնվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:

Անգլիական ակումբի ներկայացուցիչները փետրվարի 9-ին «Սան Սիրո» ստադիոնից հետևել են «Ինտեր» - «Միլան» հանդիպմանը՝ ուշադրություն դարձնելով Բրոզովիչի խաղին:

Մարցելո Բրոզովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Բրոզովիչի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Իտալական ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում