14:45  ,  12 փետրվարի, 2020

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել «Ինտերի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է Արքայական թիմում տեսնել Միլանի «Ինտերի» եւ Խորվաթիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչին, հաղորդում է La Repubblica-ն։

Զիդանը Բրոզովիչին դիտարկում է փոխարինող կամ լրացնող բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին։

Բրոզովիչի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Իտալական ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում