12:15  ,  12 փետրվարի, 2020

Մաուրիսիո Պոչետինո․ Հաճույքով դարձյալ կաշխատեի Պրեմյեր լիգայում

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմյեր լիգա։ Արգենտինացի մասնագետն այժմ մարզչական աշխատանք չունի։

«Եթե անկեղծ, ապա հաճույքով դարձյալ կաշխատեի Պրեմյեր լիգայում։ Գիտեմ, որ դա բարդ կլինի։ Պետք է սպասել։ Տեսնենք, թե ինչ կլինի։

Հիմա վերականգնողական փուլում եմ։ Ես պատրաստ եմ եւ սպասում եմ նոր փորձության։ Վստահ եմ, որ հաջորդ մարտահրավերը կլինի ֆանտաստիկ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Պոչետինոն «Տոտենհեմից» հեռացվել է 2019թ․ նոյեմբերի 19-ին Անգլիայի առաջնությունում գրանցած անհաջող արդյունքներից հետո։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում լոնդոնյան թիմը նրա ղեկավարությամբ հասել էր եզրափակիչ եւ պարտվել «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս