21:26  +04,  11 փետրվարի, 2020

ԵԱ. Արմեն Նազարյանի որդին՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին, Բուլղարիան ներկայացնող 55 կգ քաշային Էդմոնդ Նազարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչում 18-ամյա կրստեր Նազարյանը 5:0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վիտալի Կոբալոեւին:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին 77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս կգա նաեւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը: Հայ ըմբիշը փետրվարի 10-ին կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանի մրցակիցը կլինի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սանը՝ բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացականյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: