18:46  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 2 րոպեում

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 2 րոպում հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտի առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց բուլղարացի ըմբիշին եւ Ալեքսանյանի ներքեւից աշխատելու հնարավորություն տվեց: Օլիմպիական չեմպիոնը իրար հաջորդող 4 գլորումներով հաշիվը դարձրեց 9:0:

Կիսաեզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ֆին Մատի Կուոսմանենին:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում