18:35  ,  11 փետրվարի, 2020

ԵԱ. Կարեն Ասլանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր սերբ Մատե Նեմեշի նկատմամբ:

2018, 2019 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիրը ժամանակից շուտ հաղթանակի հասավ եւ երեկոյան մրցահերթում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Կիսաեզրափակիչում Ասլանյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաեւը:

Կարեն Ալսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Էրլանդսոնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս