09:44  ,  12 փետրվարի, 2020

Ջեյդոն Սանչոն մտադիր չէ վերադառնալ Անգլիա

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ակումբ կտեղափոխվի, սակայն այդ ակումբը չի ներկայացնի Պրեմյեր լիգան:

FourFourTwo-ի հաղորդմամբ՝ Սանչոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ և պատրաստ է քննարկել իսպանական ու իտալական թիմերի առաջարկները:

Հիշեցնենք, որ 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:

2015-2017 թվականներին Սանչոն հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմում:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սանչոն մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում