23:47  ,  11 փետրվարի, 2020

Օզիլ. Արտետայի նշանակումից հետո «Արսենալն» ավելի երջանիկ թիմ է դարձել

Լոնդոնի «Արսենալի» ազգությամբ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Ունաի Էմերիին փոխարինած Միկել Արտետայի աշխատանքի մասին:

«Արտետայի նշանակումից հետո «Արսենալում» շատ բան է փոխվել: Փոփոխությունները մենք զգում ենք մարզումների ընթացքում, մարտավարության մեջ, ֆուտբոլիստներ նույնիսկ ավելի երջանիկ են դարձել:

Ամեն օր ավելի շատ ենք մարզվում ու փորձում օգնել թիմին հաղթանակներ տանել»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է 31-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Միկել Արտետան «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում լոնդոնյան ակումբն այժմ 31 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս