22:49  ,  11 փետրվարի, 2020

Մոուրինյո. «Վուլվերհեմփթոնն» ու «Շեֆիլդը» կարող են հայտնվել լավագույն քառյակում

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Անգլիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը կարող է անսպասելի լինել շատերի համար:

«Իհարկե, այդ թիմերի մարզիչները հերքում են այդ փաստը, սակայն ես զգում եմ, որ «Վուլվերհեմփթոնն» ու «Շեֆիլդը» պայքարում են լավագույն քառյակում հայտնվելու համար: 

Այդ թիմերն արդյունավետ ու կայուն ֆուտբոլ են խաղում և կարողանում են արժանի պայքար մղել ուժեղագույն ակումբների հետ: 

Մրցակցությունը շատ մեծ է, քանի որ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լեսթերը» կարելի է ասել, որ կլինեն լավագույն քառյակում, իսկ վերջին տեղի համար կպայքարեն «Չելսին», «Տոտենհեմը», «Էվերտոնը», «Արսենալը», «Վուլվերհեմփթոնն» ու «Շեֆիլդը»»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Շեֆիլդը» 39 միավորով 5-րդ տեղում է: «Վուլվերհեմփթոնը» 35 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում