00:47  ,  12 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել Չինաստանում անցկացվելիք հավաքից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել ամռանը Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու մտադրությունից, տեղեկացնում է ESPN-ն:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է հավաքի անցկացման վայրի փոխոխության հարցը Չինաստանում տարածվող կորոնավիրուսի պատճառով:

Մանչեսթերյան ակումբն այժմ բանակցություններ է վարում Հնդկաստանում ընկերական հանդիպումներ անցկացնելու շուրջ:

Հիշեցնենք, որ վերջին 6 հավաքներից 4-ը «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում