16:52  ,  11 փետրվարի, 2020

Կոուտինյոն «Բարսելոնային» հայտնել է «Բավարիայում» մնալու ցանկության մասին

Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ հանդես եկող «Բարսելոնայի» 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կատալոնական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում եւս հանդես գալ գերմանական ակումբում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել անցած ամռանը մեկ տարվա վարձակալության պայմանագրով, որում հնարավոր տրանսֆերի գին է սահմանված 120 միլիոն եվրո։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» պատրաստ է Կոուտինյոյին վաճառել 80 միլիոն եվրոյով։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 19 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում