12:14  ,  11 փետրվարի, 2020

The Sun. «Ռոման» մտադիր չէ 23 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռոմայից»։ Իտալական ակումբը մտադիր չէ 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 23 միլիոն եվրո, որը պահանջում է Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է The Sun-ը։

Անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում Հենրիխ Մխիթարյանը տեղ չունի եւ «Արսենալը» ամռանը կփորձի վաճառել ֆուտբոլիստին։ Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Մխիթարյանը «Արսենալ» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում