12:47  ,  11 փետրվարի, 2020

Պելեն առողջական խնդիրներ ունի

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն վիրահատության է ենթարկվել և այժմ չի կարողանում տնից դուրս գալ, հայտնել է ֆուտբոլիստի որդին:

«Հայրս վիրահատության է ենթարկվել և հիմա բավականին թույլ է: Նա մեկուսացել է աշխարհից և ամաչում է իր վիճակի համար: Նա ամբողջ կյանքում իրեն թագավոր է զգացել, սակայն հիմա նույնիսկ չի կարողանում քայլել:

Հայրս ցանկանում է փողոց դուրս գալ, շփվել մարդկանց հետ, սակայն չի կարողանում և այդ պատճառով շատ ընկճված է դարձել»,- Պելեի որդու՝ Էդինյոյի խոսքը փոխանցում է Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ 79-ամյա Պելեն աշխարհի եռակի չեմպիոն է, Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1957-1971 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում