11:12  ,  11 փետրվարի, 2020

Նեյմարը սափրել է վարդագույն մազերը (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը 11 օր անց դարձյալ փոխել է սանրվածքը՝ սափրելով վարդագույն մազերը։ Լուսանկարը ֆուտբոլիստը հրապարակել է Ինստագրամում։

Հիշեցնենք, որ 28-ամյա Նեյմարը 2017-ին է «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով տեղափոխվել ՊՍԺ։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 14 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում