19:40  ,  10 փետրվարի, 2020

«Յուվենտուսը» պատրաստվում է պաշտոնանկ անել Սարիին

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, հայտնում է La Repubblica-ն:

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Վերոնայից» կրած պարտությունից հետո «Յուվենտուսի» ֆուտբոլիստների մեծ մասը սկսել են պահանջել Սարիի պաշտոնանկությունը:

Եթե առաջիկա խաղերում «Յուվենտուսը» շարունակի միավորներ կորցնել, ապա թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անիելին պաշտոնանկ կանի Սարիին:

Մաուրիցիո Սարին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի հունիսին: 

Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այժմ ունի 54 միավոր և «Ինտերի» հետ կիսում է առաջին տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում