17:11  ,  10 փետրվարի, 2020

Էնրիկե Սետիեն․ Շատ գոհ եմ մեր խաղից, արդյունքից, ամեն ինչից

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի հաղթանակը Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում։ Կատալոնական թիմը հյուրընկալվելիս 3։2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Բետիսի» նկատմամբ՝ ընթացքում հաշվի մեջ երկու անգամ լինելով հետապնդողի դերում։

«Եղան դրվագներ, որոնցում կարող էինք ավելի լավ խաղալ, բայց ես շատ գոհ եմ մեր խաղից, արդյունքից, ամեն ինչից։ Ես երջանիկ եմ։ Թիմը առաջադիմում է։

VAR-ը խնդիր չէ, այն անհավանական գործիք է, որը օգնում է ֆուտբոլը դարձնել ավելի արդար»,- Սետիենի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնան» 49 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 2։3 (տեսանյութ)

Սերխիո Կանալես, 6, 11մ, Նաբիլ Ֆեկիր, 26 - Ֆրենկի դե Յոնգ, 9, Սերխիո Բուսկետս, 45+3, Կլեման Լանգլե, 72

Հեռացումներ՝  Նաբիլ Ֆեկիր, 77, երկրորդ դեղին քարտ - Կլեման Լանգլե, 79, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում