14:08  ,  10 փետրվարի, 2020

Անտոնիո Կոնտե․ Գոհ եմ, որ թիմը դուրս եկավ ծանր դրությունից եւ շրջեց խաղը

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 4։2 հաշվով կամային հաղթանակը «Միլանի» նկատմամբ Իտալիայի առաջնության 23-րդ տուրում։ Առաջին խաղակեսից հետո «Ինտերը» պարտվում էր 0։2 հաշվով։

«Առանձնահատուկ խաղ էր։ Առաջին խաղակեսում ունեինք մեծ խնդիրներ։ Թերեւս, ավելի վատ այս մրցաշրջանում չէր եղել։ Խոշոր հաշվով պարտության հոտ էր գալիս։ Սակայն մեզ հաջողվեց հասկանալ, թե ինչ է պետք է փոխել, եւ մենք վերադարձանք խաղի մեջ։ Պետք է արժանին մատուցել տղաներին։

Գոհ եմ արդյունքից, գոհ եմ, որ թիմը դուրս եկավ ծանր դրությունից եւ շրջեց խաղը։ Դա նշանակում է, որ «Ինտերն» իսկապես պատրաստ է ինչ-որ կարեւոր բանի։ Բայց մեր երազանքների մասին խոսելու համար դեռ շատ վաղ է։ Առջեւում շատ ծանր հատված է։ Մենք թիմ ենք կառուցում։ Այս խաղում տղաները ցուցադրեցին ահռելի ուժ եւ բնավորություն»,- Կոնտեի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ինտերը» 54 միավորով հավասարվեց Թուրինի «Յուվենտուսին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ։ «Միլանը» 10-րդն է՝ 32 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում