18:55  ,  5 սեպտեմբերի, 2012

Կաֆելնիկովը ցանկանում է մասնակցել 2016-ի Օլիմպիական խաղերին

Անցյալի հայտնի թենիսիստ 38-ամյա Եվգենի Կաֆելնիկովը մտադիր է մասնկացել 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Կաֆելնիկովը ցանկանում է հանդես գալ գոլֆի Ուկրաինայի հավաքականում: 2016-ին գոլֆը ներկայացված կլինի օլիմպիական ծրագրում առաջին անգամ 1904-ից ի վեր:

2011-ին Կաֆելնիկովը հաղթել է Ռուսաստանի գոլֆի առաջնությունում: Ռուս մարզիկը հայտարարել է, որ շահավետ առաջարկ է ստացել Խարկովի «Superior Golf Club» ակումբից, որը պատրաստ է ֆինանսավորել նախկին թենիսիստին:

«Ես իսկապես շահավետ առաջարկ եմ ստացել Խարկովի «Superior Golf Club» ակումբի նախագահից եւ կներկայացնեմ Ուկրաինան: Եթե ինձ առաջարկեն մասնակցել Օլիմպիական խաղերին, ապա ես կմտածեմ այդ ուղղությամբ: Այդ կապակցությամբ գոյություն ունի նախնական պայմանավորվածություն»,- Կաֆելնիկովի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում