01:56  ,  10 փետրվարի, 2020

«Բարսելոնայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Բետիսին»։ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը ծանր պայքարում կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Կատալոնական թիմի կազմում գոլ խփեցին հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, որը վերջնամասում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ Երեք գոլային փոխանցումն էլ կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Բետիսը» եւս վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտ ստացավ առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձած Ֆրանսիան ներկայացնող հարձակվող Նաբիլ Ֆեկիրը։

«Բարսելոնան» 49 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ «Բետիսը» 13-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 2։3 (տեսանյութ)

Սերխիո Կանալես, 6, 11մ, Նաբիլ Ֆեկիր, 26 - Ֆրենկի դե Յոնգ, 9, Սերխիո Բուսկետս, 45+3, Կլեման Լանգլե, 72

Հեռացումներ՝  Նաբիլ Ֆեկիր, 77, երկրորդ դեղին քարտ - Կլեման Լանգլե, 79, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում